Վրաստանի դրոշն ու կնոջ շնորհավորանքը․ Վալերի Մելաձեն նշում է 55 ամյակը

Վալերի Մելաձեն այսօր նշում է իր 55 ամյակը։ Հայտնի երգչին շնորհավորել է կինը՝ երգչուհի Ալբինա Ջանաբաևան։

Ալբինան իր ինստագրամյան միկրոբլոգում լուսանկար է հրապարակել, որում նա ու Մելաձեն լուսանկարվել են Վրաստանի դրոշի տեսքով տոնական տորթի հետ։ Լուսանկարին կից երգչուհին գրել է․ «Շնորհավորում եմ, իմ սեր»։