Աստղեր, ովքեր չափն անցել են պլաստիկ վիրահատությունների հարցում

Ռուս մեծ գրող Չեխովը երևի չէր կռահում, որ «Մարդու մեջ ամեն ինչ պետք է գեղեցիկ լինի…» արտահայտությունը սերունդների կողմից ընկալվելու է բառացիորեն և որպես լրացուցիչ փաստարկ է ծառայելու պլաստիկ վիրահատություններ անելու համար:
Պլաստիկ վիրահատությունները սովորական երևույթ են դարձել և այսօր չեն զարմացնում ոչ ոքին։ Զարմանալի չէ, որ հայտնի մարդիկ, առավել ևս շոու-բիզնեսի ներկայացուցիչները, ձգտում են ուղղել իրենց արտաքինի անգամ ամենաաննշան թերությունները` կլինի դա քթի սխալ ձև կամ ամենափոքր կնճիռ:
Սակայն ժամանակ առ ժամանակ նրանք չափն անցնում են, և գեղեցկանալու փոխարեն այլանդակում են իրենց բնական գեղեցկությունը։