Լողափնյա սեզոնի գլխավոր թրենդներից մեկը՝ լողազգեստ-սրբիչ

Ամռան առաջին ամիսն անցավ սակայն աշխարհը պատուհասած կորոնավիրուսի պատճառով շատերը զրկված են հանգստի մեկնելու հնարավորությունից։ Ամեն դեպքում պետք չէ հուսահատվել, լիհույս լինենք, որ դժվար ժամանակները շուտով կավարտվեն և բոլորս հնարավորություն կունենանք վայելելու տաք եղանակը ծովի կամ օվկիանոսի ափին։
Ի միջի այլոց նյույորքցի էպատաժային դիզայներ Արյա Մաքմանուսը որոշել է հեշտացնել լողափային հանգստի սիրահարների կյանքը և կանացի լողազգեստը միացրել է սրբիչին: Ստացվել են հետաքրքիր ու իքննատիպ լոզագեստներ, որոնք ամենայն հավանականությամբ, լինելու են ասյ տարվա լողափնյա սեզոնի գլխավոր թրեննդերից մեկը։
Արյա Մաքմանուսի լողազգեստները հասանելի են երեք գույներով՝ դեղին, կանաչ և վարդագույն և արժեն գրեթե 200 ԱՄՆ դոլար:
Իսկ Դուք հանգստի մեկնելիս կվերցնե՞ք Ձեզ հետ այս լողազգեստը։