61-ամյա Մադոննան կրկին մերկացել է (լուսանկար)

Աշխարհահռչակ երգչուհի Մադոննան իր ինստագրամյան էջում կիսվել է մերկ լուսանկարով, որին երկրպագուները բավականին բուռն են արձագանքել։
Մի մասը հիացական մեկնաբանություններ է գրել՝ զարմանալով, թե ինչպես է երգչուհին այդ տարիքում կարողանում պահպանել կազմվածքը, մյուս մասը սկսել է քննադատել Մադոննային՝ տեսախցիկի առաջ անդադար մերկանալու համար։

Նշենք, որ ավելի վաղ Մադոննան իր ինստագրամյան էջում կրկին կիսամերկ, երկու համարձակ լուսանկար էր հրապարակել և դրանց կից գրառում էր տեղադրել՝ պատմելով երկրպագուներին, որ ծնկի վիրահատությունից հետո սարսափելի ցավեր ունի։
Այդ վիրահատության հետևանքով Մադոննան ստիպված է եղել չեղարկել տասնյակ համերգներ։