Օլյա Հակոբյանի տարբերվող ու գեղեցիկ ֆոտոշարքը

Օլյա Հակոբյանը շարունակում է ուրախացնել իր երկրպագուներին ու ինստագրամյան հետևորդներին իր նոր լուսանկարներով։ Դերասանուհին նոր ֆոտոշարք է ներկայացրել նրանց ուշադրությանը, որն իր ու լուսանկարիչ Միլեն Մանուկյանի հերթական հաջողված համագործակցությունն է։

Օլյան տարբերվող ու ինքնատիպ ֆոտոշարքի առաջին կադրերն արդեն հրապարակել է իր ինստագրամյան էջում։ Ինքնավստահ ու տարբերվող կերպարը դերասանուհին ու լուսանկարիչը շատ ճիշտ ու գեղեցիկ են կարողացել ներկայացնել։ Նշենք, որ նրանք ներկայացրել են նույն լուսանկարների թե՛ գունավո, թե՛ սև ու սպիտակ տարբերակները։