Մեգի Բադիրյանի նոր լուսանկարները

Իրինա Թովմասյանի դուստրը՝ Մեգի Բադիրյանը, այդքան էլ ակտիվ չէ իր ինստագրամյան էջում և հազվադեպ է երկրպագուների հետ կիսվում նոր լուսանկարներով։ Այս անգամ նա ինստագրամյան  հետևորդների դատին է ներկայացրել իր նոր լուսանկարները, որոնք արժանացել են հաճոյախոսությունների։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Իրինա Թովմասյանը շնորհավորել է իր ավագ դստերը՝ Մեգի Բադիրյանին համալսարան ընդունվելու կապակցությամբ։

Նշենք, որ Մեգին ընդունվել է Հայաստանում ֆրանսիական համալսարան։
«Ձագուկ ջան, Մեգի Բադիրյան, շնորհավոր, չեմ հոգնի կրկնելով, որ հպարտանում ենք քեզնով: Թող որ սա լինի սկիզբ շատ հետաքրքիր գիտելիքների նոր աշխարհի, քո արդեն իսկ մասնագիտական աճի և իհարկե, ուսանողական անչափ հետաքրքիր ու լավ տարիների»,- գրել էր իր էջում Իրինան: