Դեմի Մուրը դիմել է կտրուկ ոճափոխության

NBC Peacock հեռուստաալիքով արդեն հեռարձակվում է «Հիասքանչ նոր աշխարհ» սերիալը, որի գլխավոր դերերից մեկը բաժին է հասել հայտնի դերասանուհի Դեմի Մուրին:
Գեղեցկուհին կտրուկ ոճափոխության է դիմել ու զարմացրել է հեռուստադիտողներին իր նոր տեսքով. Մուրը հրաժեշտ է տվել երկար, սև վարսերին ու դարձել է շիկահեր: Նշենք, որ սերիալում Դեմին կատարում է գլխավոր հերոսի մոր դերը:

Հիշեցնենք, որ Դեմին, ով փորձում է վերադառնալ մեծ կինո պրոֆեսիոնալ և անձնական մի շարք անհաջողություններից հետո, «Երգեցիկ թռչուն» ֆիլմում կմարմնավորի գլխավոր հերոսներից մեկին։ Այս պատմությունում իրադարձությունները տեղի կունենան մոտ ապագայում, երբ խիստ կարանտին է հայտարարված, քանի որ վտանգավոր վիրուսը շարունակում է մուտացիայի ենթարկվել:
Նշվում է, որ «Երգեցիկ թռչունը» պատմություն է մարդկային ոգու տոկունության մասին, և այն մասին, որ արժե հույսի համար պայքարել։