«Ե՞րբ է Ադրբեջանի` ատոմակայանը հրթիռակոծելու սպառնալիքը մամուլի կողմից լուսաբանվելու». Սերժ Թանկյան

Ամերիկյան System of a Down ռոք խմբի հայազգի վոկալիստ Սերժ Թանկյանն իր ինստագրամյան էջում անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին ծավալվող իրադարձություններին:

Երաժիշտը կիսվել է ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի տարածած գրառմամբ, որում գրված է. «Ադրբեջանը սպառնում է հարված հասցնել հայկական ատոմակայանին»:

Թանկյանն այս համատեքստում իր կողմից հարց է հղել լրատվամիջոցների ներկայացուցիչներին. «Ե՞րբ է ՄԱԿ-ի անդամ պետության (Ադրբեջան) կողմից իր հարևանի (Հայաստան) ատոմակայանը հրթիռակոծելու սպառնալիքը մամուլի կողմից լուսաբանման արժանանալու»:

Մինչդեռ սրան նախորդած գրառման մեջ Թանկյանը նշել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև երբեք խաղաղություն չի լինի, քանի դեռ ադրբեջանցիները չունեն կարգին ղեկավարություն և չեն կարողանում կառավարել իրենց ճակատագիրըում»: