Աննա Համբարձումյանին սպանե՞լ են

Ժամեր առաջ պարզ դարձավ, որ հայ բլոգեր, հոգեբան Աննա Համբարձումյանի անշնչացած մարմինը գտել են Մոսկվայի կենտրոնում գտնվող էլիտար հյուրանոցի համարներից մեկում:
Ոստիկանության հավաստմամբ` աղջկա մարմնի կողքին հայտնաբերվել է մեծ քանակությամբ  «Նուրոֆեն», ինչի հետևանքով էլ շատ լրատվամիջոցներ տեղեկություններ տարածեցին, որ աղջկա մահվան պատճառը դեղահաբերի չարաշահումն է:

Նշենք, որ հյուրանոցի աշխատակիցը Աննային գտել է անկողնում, ամբողջովին մերկ: Այժմ ոստիկանությունը փորձում է պարզել, թե ում հետ է երեկոն անցկացրել Աննան. կա վարկած, որ աղջկա մահը ոչ թե ինքնասպանության, այլ սպանության հետևանք է:
Աննայի հարազատները չեն հավատում, որ աղջիկը կարող էր ինքնաասպան լինել:
«Չի կարող պատահի: Նա սիրում էր կյանքը: Դրա համար նա չուներ ոչ մի պատճառ»,- այս մասին ասում է նրա հարևանուհին: