Մադոննան և Գայ Րիչին ամուսնալուծությունից հետո առաջին անգամ միասին են եղել երեկույթի ընթացքում

61-ամյա երգչուհի Մադոննան և նրա նախկին ամուսինը` 51-ամյա Գայ Րիչին, 2008 թվականի բաժանումից հետո առաջին անգամ զրուցել և լավ ժամանակ են անցկացրել Լոնդոնում կայցած ցուցադրության ժամանակ: Մադոննան ցուցադրությանը ներկայացել է իր 25-ամյա սիրեցյալի և որդեգրված երեխաների հետ:
Նշենք, որ նախկին ամուսինները սիրով լուսանկարվել են և ողջ երեկույթի ընթացքում ջերմորեն զրուցել են միմյանց հետ:

Հիշեցնենք, որ 2008 թվականին ամուսնալուծությունից հետո Մադոննայի և Րիչիի միջև լուրջ տարաձայնություններ սկսցվեցին:
Հայտնի է, որ աշխարհահռչակ երգչուհին ամուսնալուծությունից հետո Րիչիին վճարել է 100 միլիոն դոլար: