Էլվիս Փրեսլիի հայտնի կիթառը 1.2 մլն դոլար մեկնարկային գնով աճուրդի կհանվի (լուսանկարներ)

Համաշխարհային երաժշտության ամենաարժեքավոր գործիքներից մեկը՝ Էլվիս Փրեսլիի հանրահայտ «Sun Sessions» կիթառն աճուրդի կհանվի. մեկնարկային գինը 1,2 մլն դոլար է:

Ինչպես նշում է Luxury Launches-ը, խոսքը ներկայում Ռոքնռոլի փառքի սրահում ցուցացրվող 1942 Martin D-18 կիթառի մասին է: Այն աշխարհահռչակ երաժշտին է պատկանել 1954-1956թթ.:

Կիթառի հետ մեկտեղ՝ ապագա գնորդին են տրվելու արխիվային լուսանկարներ, որոնցում Փրեսլին պատկերված է երաժշտական գործիքը նվագելիս:

Աճուրդը կայանալու է ամերիկյան ժամանակով այսօր:

Elvis Presley's 'Sun Sessions' guitar up for auction