Գոհար Ավետիսյանը բացահայտել է, թե ում պատվին են որդուն Գասպար անվանել

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ դիմահարդար Գոհար Ավետիսյանն իր որդուն հայկական անուն է տվել, ծնողները փոքրիկին Գասպար են կոչել: Գոհարը չէր բացահայտում, թե ում պատվին է անվանակոչել որդուն, դիմահարդարի հետևորդները ենթադրել էին, որ նա դա արել է ամուսնու հոր պատվին:

Երեկ Գոհարը պատասխանել է քննարկվող հարցին և ասել, որ Գասպարն իր մայրիկի հայրն է եղել: Նա այլևս ողջ չէ, բայց հրաշալի մարդ է եղել:

Գոհարը նաև ասել է, որ արդեն դայակ ունի, ով օգնում է իրեն որդու խնամքի հարցում, քանի որ ինքը շուտով պետք է վերադառնա իր աշխատանքին: