Դերասանությունն այլևս չի բավարարո՞ւմ․ Մեթյու Մաքքոնախին կթողարկի իր առաջին հեղինակային գիրքը

Հոլիվուդյան հայտնի դերասան Մեթյու Մաքքոնախին կթողարկի իր առաջին հեղինակային գիրքը, այս մասին հայտնում է Fox News-ը։

Մաքքոնախիի խոսքով՝ գիրքը «ավանդական ինքնակենսագրական պատմություն չէ»։

«Սա ոչ թե ավանդական հուշերի կամ խորհուրդների գիրք է, այլ ավելի շուտ պիես է, որը հիմնված է իմ կյանքի արկածների վրա»,- ասել է 50-ամյա Մաքքոնախին իր հայտարարության մեջ:

Crown հրատարակչական ընկերությունը չորեքշաբթի հայտարարել է, որ գիրքը հիմնված է օսկարակիր դերասանի 35 տարիների ընթացքում օրագրում կատարած գրառումների վրա։

Greenlights վերնագրով գիրքը լույս կտեսնի հոկտեմբերի 20-ին։