Հեյլի Բիբերը պատմել է, թե ինչպես են ինքն ու Ջասթինը պատրաստվում դաստիարակել իրենց երեխաներին

23-ամյա մոդել Հեյլի Բիբերը լուսանկարվել է Indian Vogue-ի շապիկի համար: Հեյլին նաև հարցազրույց է տվել, որում պատմել է իր ու 26-ամյա ամուսնու՝ Ջասթին Բիբերի ընտանեկան կյանքի մասին:

Հեյլին ասել է, որ նա և իր ամուսինն այնպես կդաստիարակեն իրենց ապագա երեխաներին, որպեսզի նրանք հարգեն «Black Lives Matter» շարժումը, որը պայքարում է աֆրոամերիկացիների իրավունքների համար: «Նրանք կմեծանան՝ իմանալով, թե ինչպես վարվել մարդկանց հետ, ինչպես հարգել նրանց, ընդունել և վստահել»,- ասել է նա: Բայց պարզ չէ, թե զույգը երբ է նախատեսում երեխաներ ունենալ. Հեյլին դա չի մանրամասնել: