Փակվել է Առաջին ալիքի «Երգ երգոց» երաժշտական նախագիծը, որն 10 տարվա հեռուստատեսային կյանք ուներ և ներկայացնում էր հայկական հին և մոռացված երգերը, առանձին հաղորդումներ էին նվիրվում հայ անվանի կոմպոզիտորներին, աշուղներին և նրանց ստեղծագործություններին, զանազան հոբելյանական առիթներով հնչում են սիրված երգեր, ինչպես նաև տեղի են ունենում նոր երգերի պրեմիերաներ: Հաղորդումը վարում էր Խորեն Լևոնյանը:
Նախագծի փակման մասին գրել է «Երգ երգոց»-ի երաժշտական բենդի ղեկավար Արթուր Հակոբյանը. «Երգ Երգոց»-ի նվագախմբի տղաները: Ցավոք, այս նախագիծը փակեցին: Ափսոս»։
