Disney-ի աստղին ձերբակալել են սիրելիին ծեծելու համար

Տարիներ առաջ «Հարլիի կյանքը» սերիալի շնորհիվ մեծ ճանաչում ձեռք բերած Ռոնի Հոուքը երկար ժամանակ չէր երևում հեռուստաէկրաններին, սակայն արդեն մի քանի օր է, ինչ գրեթե բոլոր արտասահմանյան լրատվամիջոցները քննարկում են նրա հետ կապված սկանդալը:
20-ամյա դերասանուհուն ձերբակալել են սիելիին ծեծի ենթարկելու համար: Նշենք, որ հետաքննությունը դեռ շարունակվում է: Երկրպագուները հույս ունեն, որ ինչ-որ հրաշքով հնարավոր կլինի Հոուքին արդարացնել:
Ռոնի Հոուքը նկարահանվել է «Ժառանգություն», «S. W. A. T. հրեշտակների քաղաքի հատուկ բաժին» և «Շրջանում» սերիալներում։