Չափազանց շատ գիրացած Աննա Սեդակովան զարմացրել է երկրպագուներին (լուսանկար)

Աննա Սեդակովան միկրոբլոգում հրապարակել է նոր լուսանկար ընտրյալի հետ, որը զարմացրել է երկրպագուներին: Նրբագեղ ու սլացիկ կազմվածք ունեցող Աննան լուսանկարում չափազանց գեր է: Լուսանկարի մեկնաբանություններում երկրպագուները խորհուրդ են տվել նրան շտապ նիհարել, վերանայել սննդակարգը, մարզվել, իսկ մյուսներն էլ կասկածել են, որ երգչուհին հղի է ու պատրաստվում է երեխա պարգևել իր երիտասարդ սիրեցյալին:

Հիշեցնենք, որ ավելի վաղ պարզ դարձավ` 28-ամյա Յանիս Թիմմայի և 37-ամյա Աննա Սեդակովայի հարաբերությունները հասել են նոր մակարդակի: Հուլիսի 22-ին բասկետբոլիստը ամուսնության առաջարկություն է արել իր սիրելիին, իսկ վերջինս համաձայնվել է: Բասկետբոլիստը Աննային հրավիրել է զբոսանավային ճամփորդության և ռոմանտիկ մթնոլորտում նրան նվիրել կարմիր վարդերի մեծ փունջ և մատանի:

Ինչպիսի՞ն էր  Աննա Սեդակովան մինչև գիրանալը