Թինա Կանդելակին ներկայացրել է իր սիրելի բաղադրատոմսերից մեկը (տեսանյութ)

Հայտնի հաղորդավարուհի Թինա Կանդելակին իր  ինստագրամյան էջում տեսանյութ է տեղադրել, որում ցուցադրել է, թե ինչ համեղ ուտեստ է պատրաստում հյուրերի և ընտանիքի անդամների համար։
Նշենք, որ Թինան առողջ ապրելակերպ է քարոզում, հետևում է հատուկ սննդակարգի և ինտենսիվ մարզվում է, անգամ հեղինակել է «PRO մարմին» գիրքը, սակայն չնայած այդ ամենին նա չի հրաժարվում համեղ ուտեստներից ու պարբերաբար կիսվում է դրանց բաղադրատոմսերով ինստագրամյան հետևորդների հետ։

Հիշեցնենք, որ Թինա Կանդելակին ծնվել է Թբիլիսիում՝ 1975 թվականի նոյեմբերին։
Ինչպես հայտնի է՝ Կանդելակիի երակներում հայի և վրացու արյուն է հոսում, մայրական կողմից նա հայուհի է, հոր կողմից՝ վրացի։
Հայրը՝ Գիվի Շալվովիչ Կանդելակին, հունական ծագումով վրացի է, մասնագիտությամբ տնտեսագետ է, մայրը` Էլվիրա Ալավերդյանը՝ բժշկուհի։ Թոշակի անցնելուց հետո ամուսիններն ապրում են Մոսկվայում։