Համացանցում է հայտնվել Լյուբով Ուսպենսկայայի լուսանկարը, որն արվել է մինչ նրա պլաստիկ վիրահատությունները

Համացանցում հայտնվել է ռուս հայտնի երգչուհի Լյուբով Ուսպենսկայայի լուսանկարը, որն արվել է մինչ նրա պլաստիկ վիրահատություններն ու ներարկումները: Լուսանկարի հեղինակն աստղային լուսանկարիչ Ռոման Ռոդինն է, գրում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

«Շարունակում ենք մեր պատմական հրապարակումները: Լյուբովի՝ իմ առաջին լուսանկարներից մեկը, որն արվել է Կրեմլում: Կարծես 1996 թվականն է: Լյուբան՝ իր ելույթից անմիջապես հետո»,- գրել է Ռոդինը:

Մեկնաբանություններում օգտատերերը գրել են, որ շանսոնի աստղը բնական տեսք ունի:

«Որքան է փոխվել արտիստուհին: Այն ժամանակ նա ավելի լավ տեսք ուներ»,- գրել է օգտատերերից մեկը: «Որքան վաղուց էր սա: Չճանաչեցի կուռքիս»,- նշել է մեկ այլ օգտատեր:

Վերջերս Ուսպենսկայան իր ինստագրամյան էջում տեսանյութ է հրապարակել, որում ուռած դեմքով է: Նրա հետևորդներից շատերի կարծիքով՝ երգչուհին այս անգամ չափն անցել է կոսմետիկ պրոցեդուրաների հարցում: