Համաշխարհային աստղերը «սարսափելի 2020»-ին նվիրված ֆլեշմոբ են սկսել (լուսանկարներ)

Համացանցում ամերիկացի դերասանուհի Ռիզ Ուիզերսփունը 2020 թվականի մասին ֆլեշմոբ է սկսել՝ ինսթագրամյան իր օգտահաշվում այս տարվա տարբեր ամիսներին իր հոգեվիճակը ցուցադրող լուսանկարների խումբ հրապարակելով։

Աստղը յուրաքանչյուր լուսանկարում տարբեր կերպար ու դեմքի արտահայտություն ունի։ Օրինակ՝ առաջինում նա վարդագույն ակնոցներ է կրում ու ծիծաղում է, արդեն երրորդում՝ դեմքի մտահոգ արտահայտությամբ հեռախոսով է զրուցում, ապրիլին աստղը սկսում է լաց լինել, այնուհետև «սպասման և տարակուսանքի» վիճակում է։

Հատկանշական է, որ աստղն այս կերպ ցուցադրել է կորոնավիրուսի համավարակի ազդեցությունն իր կյանքի վրա։

Համացանցային օգտատերերին բավականին դուր է եկել Ուիզերսփունի այս գաղափարը, և շատերը նույնպես սկսել են կոլաժներ հրապարակել, որում յուրաքանչյուր նկար որոշակի ամիս է խորհրդանշում։

Հայտնի է, որ ֆլեշմոբին միացել են նաև համաշխարհային աստղեր Քեյթ Բեքինսեյլը, Շառլիզ Թերոնը, Սելին Դիոնը, Ջեսիկա Չեսթեյնը, Կառա Դելևինը, այլք։