Էվա Գրինի դեմ դատական հայց են ներկայացրել

Դերասանուհի Եվա Գրինն արդեն մի քանի օր է, ինչ գտնվում է սկանդալների կենտրոնում. դերասանուհին դատական հայց էր ներկայացրել White Lantern-ի դեմ, որովհետև նկարահանվելով «Հայրենասեր» ֆիլմում` նա չէր ստացել իրեն հասանելիք գումարն ամբողջությամբ: Սակայն վերջերս պարզ դարձավ, որ White Lantern-ը պատասխան հայց է ներկայացրել Գրինի դեմ` մեղադրելով նրան բյուջեի կանխամտածված մեծացման և միջոցների վատնման համար։ Ֆիլմի պրոդյուսերները պահանջում են դերասանուհուց 130 մլն դոլար
Աշխատանքը ժապավենի վրա սկսվել է դեռ նախորդ տարի, սակայն ընդմիջվել է կորոնավիրուսի համավարակի պատճառով։ Ի սկզբանե ֆիլմի բյուջեն գնահատվում էր 5 մլն դոլար։

 

HOLLYWOOD, CA – MAY 07: Actress Eva Green arrives at the premiere of Warner Bros. Pictures’ “Dark Shadows” at Grauman’s Chinese Theatre on May 7, 2012 in Hollywood, California. (Photo by Kevin Winter/Getty Images)