Ռիտա Դակոտային շտապ տեղափոխել են հիվանդանոց

Ինստագրամյան էջում երգչուհի Ռիտա Դակոտան հայտնել է երկրպագուներին, որ իրեն հոսպիտալացրել են:
«Ժամանեց բրիգադը, որը, ինչպես հասկացա, գալիս է COVID-19-ի առաջին դրական թեստից տասը օր հետո, հետազոտեցին ինձ, ասացին, որ արյան մեջ թթվածինը շատ քիչ է»,- գրել է Դակոտան:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Դակոտան կորոնավիրուսի երեք թեստ էր հանձնել: Առաջին երկուսի արդյունքները բացասական են եղել, իսկ երրորդ թեստը ցույց է տվել կորոնավիրուսային վարակի առկայությունը:
Նշենք, որ առաջինը կորոնավիրուսով վարակվել է նրա նախկին ամուսինը Վլադ Սոկոլովոսկին, ով էլ, ամենայն հավանականությամբ, վարակել է նախկին կնոջը: