Քայլի Ջենները կիսամերկ հայտնվել է ուկրաինացի լուսանկարչի օբյեկտիվում

Ամերիկացի հայտնի հեռուստաաստղ և ձեռնարկատեր Քայլի Ջեններն անկեղծ լուսանկար է հրապարակել։ Նրան թոփլես լուսանկարել է ուկրաինացի լուսանկարիչ Սաշա Սամսոնովան։ Կադրը հայտնվել է ֆոտոմոդելի ինստագրամյան էջում։

Քիմ Քարդաշյանի 23-ամյա քույրը լուսանկարվել է մեծ գլխարկով։ Քայլին մերկ կուրծքը ծածկել է ձեռքերով։

Երկրպագուները հիացել են երիտասարդ միլիարդատիրուհու արտաքին տեսքով։ «Քայլի, դու անասելի գեղեցիկ ես», «Աստվածային էակ», «Շատ կրքոտ ես», «Հիանալի կուրծք», «Թագուհի»,- մեկնաբանություններում գրել են մոդելի երկրպագուները։