Բրեդ Փիթը Անջելինա Ջոլիի դեմ նոր դատական հայց է ներկայացրել

Ինչպես հայտնի է, Անջելինան և Բրեդը անցնում են երկարատև ամուսնալուծության գործընթացով, երեխաների խնամակալության շուրջ վեճերով և մամուլում միմյանց հասցեին մշտական մեղադրանքներով:

Դեռևս հուլիսին ինսայդերը գրել էր, որ այս բոլոր դժվարություններն արդեն հետևում են և չորս տարի անց Անջելինան ու Բրեդը վերջապես եկել են միասնական կարծիքի իրենց վեց երեխաների դաստիարակության վերաբերյալ, նրանք այլևս թշնամություն չեն ցուցաբերում միմյանց նկատմամբ: Սակայն այժմ Ջոլին փորձում է հեռացնել մասնավոր դատավոր Ջոն Օդերկիրկին, ով զբաղվում է նրա ամուսնալուծության գործընթացով, իբր այդ դատավորի և Բրեդի փաստաբանների գործնական շփումների պատճառով, որոնց մասին նա չի տեղեկացրել նախկին կնոջը: Փիթին նման քայլը չի բավարարել, և նրա փաստաբանները դատարան են ուղարկել հակընդդեմ հայց՝ համատեղ խնամակալության գործի քննությունը չձգձգելու խնդրանքով: Անջելինա Ջոլին լիովին պաշտպանել է Օդերկիրկի թեկնածությունը և նախկինում երբեք չի առարկել գործընթացին նրա հետագա մասնակցության դեմ:

«Ցավոք, մարդիկ, որոնք ամենից շատ տառապում են նման արարքից, զույգի սեփական զավակներն են, որոնց խնամակալությունը մինչ օրս որոշված չէ», – հայտարարել են Բրեդի փաստաբանները՝ նշելով, որ Օդրկիրկը նույնպես ներկա է եղել Փիթի և Ջոլիի հարսանիքին և արդեն վաղուց հավասար իրավունքներով ընտանիք է մտնում:

Անջելինայի փաստաբաններից ստացված պատասխանը չի ուշացել: Նրանք հայտնել են, որ Օդրկիրկը 10 օր է ունեցել հայտարարությամբ հանդես գալու համար, սակայն Փիտի ներկայացուցիչները դա արել են նրանից առաջ՝ կրկին նրա որոշման վրա ազդելու նպատակով:

Նշենք, որ Փիթի թիմը փորձ է արել ավելի շուտ միջամտել դատավորի պատասխանին։ Կարելի է միայն եզրակացնել, որ դա փորձ է խոչընդոտելու կամ ազդելու նրա պատասխանին։ Այս դատավարությունների ցանկացած ձգձգում կապված Է Փիթի համար այս գործում հատուկ դիրք ստեղծելու նախանձախնդիր փորձի հետ: