Օլգա Բուզովայի քույրը հայտնվել է հիվանդանոցում

Մինչ Օլգա Բուզովան պատրաստվում է «Սառցե դարաշրջան» հեռուստանախագծի մեկնարկին, որտեղ մասնակցելու են ռուսական շոու-բիզնեսի տասնյակ աստղեր, նրա քույրը՝ Աննա Բուզովան, հայտնվել է հիվանդանոցում։ Աննան տեսանյութ է հրապարակել հիվանդանոցից, որտեղ հայտնել է, որ հենց նոր է վիրահատվել։
Գեղեցկուհին չի բացահայտել, թե ինչն է դարձել վիրահատության պատճառը, սակայն ասել է, որ իր բոլոր հիվանդությունները նյարդերի պատճառով են առաջացել։

Նա հավատացրել է երկրպագուներին, որ հիմա արդեն իրեն լավ է զգում։
«Ինձ հիասքանչ եմ զգում ու արդեն պատրաստ եմ գնալ աշխատանքի, չնայած որ բժիշկս խորհուրդ է տալիս մոտակա ժամանակները հրաժարվել գործերից»,- ասում է Աննան։