Վենսան Կասելն իր ձեռքին դաջել է Թինա Կունակիի մուլտիպլիկացիոն կերպարը

53-ամյա Վենսան Կասելն ու 23-ամյա Թինա Կունակին վերջերս նշեցին իրենց ամուսնության մեկ տարին։ Նրանց սիրավեպի սկզբում ոչ ոք չէր հավատում, որ զույգի հարաբերություններն այսքան կլրջանան։
«Դուք չեք կարող ընտրել, թե ում պետք է սիրահարվեք։ Երբ մենք հանդիպեցինք, ես չգիտեի՝ թե Թինան քանի տարեկան է։ Երբ հաջորդ օրը նա ինձ ասաց իր տարիքի մասին, ես զարմացած էի»,- պատմում է Վենսան Կասելը։
Նշենք, որ ամիսներ առաջ Թինան երեխա պարգևեց Վենսանին։ Զույգը պարբերաբար կիսվում է ընտանեկան ջերմ լուսանկարներով՝ արժանանալով ինստագրամյան հետևորդների ջերմ ոխսքերին։

Այժմ Վենսանը որոշել է անակնկալ մատուցել կնոջը և դաջվածք է արել նրա պատկերով իր ձեռքին։ Նշենք, որ դերասանի ձեռքին դաջված անիմացիոն կերպարը շատ է նման Paramount Pictures-ի մուլտհերոսներից Բետտի Բուպին։
Երկրպագուներին հիացրել է Վենսանի նման քայլը, նրանք հեղեղել են լուսանկարի մեկնաբանությունների բաժինը հաճոյախոսություններով։