Համացանցում է հայտնվել Նաստյա Կամենսկիխի ամբողջովին մերկ լուսանկարը․ ինչպե՞ս է դրան վերաբերվում Պոտապը

Ուկրաինացի հայտնի երգչուհի Նաստյա Կամենսկիխը, որը հանդես է գալիս NK բեմական կեղծանունով, որոշել է Instagram-ի իր հետևորդներին ցույց տալ, թե ինչպես է «հանդիպում բնության հետ և վայելում այն»։
«Պաշտում եմ ամառը։ Հենց ամռանն եմ ինձ բնության հետ լիովին միավորված զգում։ Որքան մոտ ենք նրան, այնքան ուժգին ենք զգում դա»,-գրել է նա։

Երգչուհին պատմել է, որ ինքը «սովորույթի» համաձայն ամեն տարի ամռանը մի քանի ժամով մերկ շրջում է բնության գրկում, և նման պահերին ոչինչ՝ ո՛չ հագուստը, ո՛չ մտքերը, ո՛չ շրջապատողները, չեն խանգարում նրան էներգիայով լցվել։
«Փակ աչքերով մարգագետնում կանգնած` ես զգում եմ, թե ինչպես է մարմնիս յուրաքանչյուր բջիջը ուժով և իմաստով լցվում։ Ես ոգեշնչվում եմ` բաց թողնելով միտքս ու հոգիս, և լցվում Տիեզերքով։ Նման պահերին ես զգում եմ, թե որքան կատարյալ է այն ամենը, ինչը շրջապատում է մեզ»,-գրել է Կամենսկիխը։
Իհարկե, նրա ամբողջովին մերկ լուսանկարն անտարբեր չի թողել ինստագրամյան հազարավոր հետևորդներին, որոնց մի մասը հեղեղել է լուսանկարի մեկնաբանությունները հաճոյախոսություններով, մյուս մասը՝ քննադատություննեորվ։ Շատերին հետաքրքրել է, թե ինչպես է Նաստյայի 18+ լուսանկարներին վերաբերվում Պոտապը։