Հայտնի է «Գերբնական» սերիալի վերջին սերիայի ցուցադրման օրը

Երկու եղբայրների՝ չար ոգիների որսորդների մասին հայտնի սերիալը, մոտենում է ավարտին: Հայտնի է դարձել վերջին սերիաների ցուցադրման ամսաթվերը:

«Գերբնականը» հեռուստասերիալի եզրափակիչ 15-րդ սեզոնի ավարտն արդեն մոտ է: Աշնանը հանդիսատեսը կտեսնի վերջին սերիան: 14-րդ սերիայի պրեմիերան նախատեսված է հոկտեմբերի 8-ին, այս մասին գրում է TVLine-ը:

15-րդ սեզոնի վերջին յոթ դրվագները, որոնք հետաձգվել էին կարանտինի պատճառով, կհեռարձակվեն հոկտեմբերին: Եզրափակիչ սերիայի պրեմիերան տեղի կունենա հինգշաբթի՝ նոյեմբերի 19-ին՝ երկժամյա միջոցառման շրջանակներում։

Հանրաճանաչ սերիալը պատմում է Վինչեսթեր եղբայրների՝ Դինի և Սեմի մասին: Նրանք ճանապարհորդում են երկրով մեկ և պայքարում են չարիքի դեմ։ Նրանք օգնում են հասարակ մարդկանց պայքարել վամպիրների, ուրվականների և մարդագայլերի դեմ: