«Դու լավագույնն ես»․ Գարիկ Մարտիրոսյանը շնորհավորել է դստեր 16 ամյակն ու լուսանկար հրապարակել

Գարիկ Մարտիրոսյանի համար այսօր շատ կարևոր օր է։ Նրա դուստրը՝ Ժասմինն այսօր նշում է իր ծննդյան օրը։

Սիրված հումորիստի ու նրա կնոջ՝ Ժաննա Լևինայի դուստրն այսօր դարձավ 16 տարեկան։ Գարիկն իր ինստագրամյան միկրոբլոգում հրապարակել է դստեր լուսանկարն ու դրան կից գրել․ «Շնորհավոր ծնունդդ, Ժասմին։ Դու լավագույնն ես։ Մենք քեզ շատ ենք սիրում»։