Ո՞վ է մեղավոր Վալենտինա Լեգկոստուպովայի մահվան մեջ

Վալենտինա Լեգկոստուպովայի ընկեր, Ռուսաստանի վաստակավոր արտիստ Ֆելիքս Ծարիկատին երգչուհուն մահվան մեջ մեղադրել է նրա երրորդ ամուսնուն՝ Յուրի Ֆիրսոսվին։ Լեգկոստուպովայի հուղարկավորության ժամանակ «Առաջին ալիքի» հետ զրույցում նա ասել է.«Լեգկոստուպովա միշտ երջանիկ է եղել։ Նրան սիրել է և՛ առաջին ամուսինը, և՛ երկրորդը… Իսկ նա որտեղի՞ց է հայտնվել։ Ո՛չ կին է, ո՛չ տղամարդ, անհասկանալի է, թե ինչ տեսակ մարդ է»:
Նա խոսքով` Ֆիրսովան մեղավոր Լեգկոստուպովայի ողբերգական մահվան համար։

Հիշեցնենք, որ երգչուհի Վալենտինա Լեգկոստուպովան մահացել է նախորդ շաբաթ։
Նրա հոսպիտալացման մասին հայտնի է դարձել օգոստոսի 11-ին։ Մի շարք ԶԼՄ-ների տվյալներով՝ երգչուհին ալկոհոլի ազդեցության տակ հայտնվել է նարկոլոգիական կլինիկայում՝ կոտրած գլխով և կապուկներով: Նրա հետ է եղել նաև ամուսինը, սակայն վերջինս նարկոլոգիական կենտրոնից փախուստի է դիմել:
Ավելի ուշ երգչուհին կոմայի մեջ է ընկել։