Կյանքից հեռացել է Red Hot Chilli Peppers խմբի նախկին անդամ Ջեք Շերմանը

Կյանքի 64-րդ տարում մահացել է Red Hot Chilli Peppers խմբի նախկին անդամ Ջեք Շերմանը:
«Ջեքը մեզ հետ նվագում էր դեբյուտային ալբոմի ձայնագրման և ԱՄՆ-ում առաջին շրջագայության ժամանակ։ Նա եզակի տղա էր, և մենք շնորհակալ ենք նրան ամեն լավ ու վատ պահերի համար, որ ապրել ենք միասին»,- ասվում է խմբի Instagram-ի էջում:
1983թ. Ջեք Շերմանն աշխատել է խմբի մեկնարկային ալբոմի վրա: Նա նաև մասնակցություն է ունեցել խմբի երկրորդ ալբոմի աշխատանքներում:
Երաժշտի մահվան պատճառները դեռ հայտնի չեն։