Դատարանը Թրամփին պարտավորեցրել է փոխհատուցել նախկին պոռնոդերասանուհու փաստաբանական ծախսերը

ԱՄՆ-ում դատարանը նախագահ Դոնալդ Թրամփին պարտավորեցրել է փոխհատուցել նախկին պոռնոդերասանուհի Սթեֆֆնի Քլիֆֆորդի (Սթորմի Դենիելս) փաստաբանական ծախսերը, հաղորդում է Associated Press գործակալությունը:

Ավելի վաղ ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Լոս-Անջելեսի շրջանի Բարձր դատարանը անվավեր էր ճանաչել համաձայնությունը, որը Քլիֆֆրդին պարտավորեցնում էր 130 000 դոլարի դիմաց գաղտնի պահել Թրամի հետ ունեցած ենթադրյալ ինտիմ կապի վերաբերյալ տեղեկությունը: Դրա դեմ դատական հայց նախկին պոռնոդերասանուհին ներկայացրել էր 2018թ-ին՝ պնդելով, որ համաձայնություն կոչվող այդ փաստաթղթի տակ բացակայում է Թրամփի ստորագրությունը: Այդ հիմքով Քլիֆֆրդը հաղթող է ճանաչվել նշված գործով:

Բացի դա, դատարանը մերժել է Թրամփի փաստաբանների միջնորդությունն առ այն, որ ԱՄՆ գործող նախագահը նման գործարքի մասնակից չի եղել՝ որոշելով, որ առկա փաստական հանգամանքները հակառակի մասին են խոսում, այդ իսկ պատճառով Թրամփին դատարանը պարտավորեցրել է հոգալ Քլիֆֆրդի փաստաբանական ծախսերը՝ 44 100 դոլարի չափով:

Դեռ 2018թ-ին նախագահ Թրամը սկանդալային իրավիճակում էր հայտնվել, երբ Սթորմի Դենիելսը հայտարարել էր, որ տարիներ առաջ սեռական հարաբերություն է ունեցել Թրամփի հետ: