Ամերիկյան Keeping Up With the Kardashians ռեալիթի շոուի աստղ Քրիս Ջենները 15 մլն դոլար կանխիկ գումարով անսպասելիորեն վաճառել է Կալիֆոռնիա նահանգի Հիդեն Հիլզում գտնվող առանձնատունը։ Գործարքը կայացել է անցյալ շաբաթ, թեև տունը շուկայում վաճառքի չի հանվել, գրում է Variety-ն։
Հաղորդվում է, որ գնորդը Կատարինա Հարֆն է՝ Max Factor բրենդի սեփականատեր Coty ընկերության նախագահ և գլխավոր տնօրեն Փիթեր Հարֆի կրտսեր դուստրը․ ընկերությունն անցյալ տարի 600 միլիոն դոլարով ձեռք էր բերել Քայլի Ջենների Kylie Cosmetics ընկերության բաժնետոմսերի 51 տոկոսը:
Ինչպես հաղորդում է Variety-ն, առանձնատունը գտնվում է Քիմ Քարդաշյանին և նրա ամուսնուն՝ Քանյե Ուեսթին պատկանող մեգա առանձնատան դիմաց:
Քրիս Ջենները տունը ձեռք էր բերել երեք տարի առաջ՝ գրեթե 10 մլն դոլարով և նորովի վերափոխել այն։
Նշվում է, որ առանձնատունն ունի վեց ննջասենյակ և ութ սանհանգույց, մեծ լողավազան և բացօթյա խոհանոց։