Ռոնալդուն լյուքս դասի հյուրանոց կբացի Մանչեսթերում՝ 27 մլն ֆունտ արժողությամբ

Թուրինի «Յուվենտուսի» 35-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն մտադիր է 4-աստղանի լյուքս դասի հյուրանոց բացել Մանչեսթերի կենտրոնում, որը կունենա 11 հարկ և կարժենա 27 մլն ֆունտ: Այս մասին հայտնում է Daily Mail-ը։

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվողը պայմանագիր է կնքել պորտուգալական տուրիստական Pestana ընկերության հետ, որպեսզի կառուցի 11-հարկանի բարձր դասի հյուրանոցը՝ տանիքում բարով:  CR7 Pestana-ն կբացվի 2023 թվականին Մանչեսթերում Ռոնալդուի՝ Մադեյրայի, Լիսաբոնի, Մադրիդի, Նյու-Յորքի և Մարակեշի հյուրանոցների ունեցած հաջողությունից հետո, եթե շինարարության թույլտվություն ստանա։

Pestana ընկերության տարածած հաղորդագրության մեջ բացատրվում է, թե հարձակվողն ինչու է հենց Մանչեսթերն ընտրել՝ որպես իր հաջորդ հյուրանոցի վայր.

«Այս տեղը շատ համապատասխան Է: Վերջիվերջո, Ռոնալդուն հենց այս քաղաքից է սկսել իր միջազգային կարիերան «Մանչեսթեր Յունայթեդում» 2003 թվականին ու հենց այստեղ է առաջինը հանդես եկել 7 համարով:

Բացի ֆուտբոլից, Մանչեսթերը հայտնի է նաև իր երաժշտական բեմով, այստեղ է ծնվել արդյունաբերական հեղափոխությունն ու այստեղ է Եվրոպայում չինական ամենամեծ համայնքը»: