Կլաուդիա Շիֆերը պատրաստվում է իր առաջին ցուցահանդեսին

Սուպերմոդել Կլաուդիա Շիֆերը պատրաստվում է իր առաջին ցուցահանդեսին՝ «Fashion-1990-ականների լուսանկարներ» խորագրով:
Այս ցուցահանդեսը նա որակել է իր անձնական ճանապարհորդությունը՝ նորաձևության աշխարհ:
Այս մասին տեղեկացնում է The art newspaper Russia-ն:
Լուսանկարիչների թվում, որոնց աշխատանքները կներկայացվեն դյուսելդորֆյան Կունստպալաստ թանգարանում, կլինեն նաև Յուրգեն Թելլերը, Կորին Դեյը, Կարլ Լագերֆելդը, Հերբ Ռիտցը և Էլեն ֆոն Ունվերտը:

Ցուցադրվող լուսանկարներին Շիֆերը կհամալրի նաև իր անձնական արխիվից նմուշներով, իր լուսանկարներով, որոնք արվել են նորաձևության աշխարհի տարբեր ամսագրերի համար:
Այդպիսով էքսպոզիցիան բաղկացած կլինի 120 ցուցանմուշներից՝ կապված 1990-ականների դիզայներների, լուսանկարիչների, խմբագիրների և ֆոտոմոդելների հետ: