Աստղերն առանց ներքնազգեստի․ Էմիլի Ռատակովսկին թափանցիկ շապիկով ցույց է տվել կուրծքը

29-ամյա մոդել, դերասանուհի Էմիլի Ռատակովսկին նոր, սեքսուալ կերպարով է ներկայացել։ Աստղը «պատահմամբ» մոռացել է ներքնազգեստը ու ներկայացել է թափանցիկ շապիկով։ Դերասանուհին ցույց է տվել նաև, թե ինչպիսին է ինքն առանց դիմահարդարման։
Ռատակովսկու երկրպագուներին հիացրել են նոր լուսանկարները։ Րոպեների ընթացքում նրանք հեղեղել են կադրերի մեկնաբանության բաժինը հաճոյախոսություններով ու հիացական խոսքերով։
Նշենք, որ գեղեցկուհին ավելի վաղ դիմել էր կտրուկ ոճափոխության՝ դառնալով շիկահեր, սակայն այժմ նա կրկին վերադարձել է իր նախկին գույնին, ինչն այդքան էլ դուր չի եկել նրա ինստագրամյան հետևորդներին։
Լուսանկարների մեկնաբանություններում երկրպագուները խորհուրդ են տվել նրան կրկին դառնալ շիկահեր։