Ամերիկյան Keeping Up With the Kardashians ռեալիթի շոուի ամերիկահայ աստղ Քիմ Քարդաշյանը, չնայած ամուսնու՝ ռեփեր, դիզայներ Քանյե Ուեսթի հետ ամուսնական խնդիրներին և ստեղծված ընտանեկան ճգնաժամին, շարունակում է աշխատել իր նախագծերի վրա, գրում է Daily Mail-ը։
Երկուշաբթի իրապատում շոուի աստղը երկրպագուներին ցուցադրել է Լոս Անջելես քաղաքի Սանսեթ ծառուղի փողոցում տեղակայված իր SKIMS ապրանքանիշի նոր հավաքածուն գովազդող հսկայական գովազդային վահանակը։
«Շուտով։ Սա իմ ամենասիրած հավաքածուներից մեկն է»,- Ինստագրամում ներքնազգեստի իր նոր հավաքածուի գովազդի համար արված ֆոտոշարին կից գրել է ամերիկահայ աստղը։
Հրապարակելով նաև Սանսեթ ծառուղում գտնվող Andaz հյուրանոցի վրա փակցված գովազդային վահանակը՝ նա գրել է․ «Հապա տեսեք, թե ինչ խելահեղություն է»։
KKW Beauty-ի հիմնադիրը վերջերս իր ամուսնությունը փրկելու նպատակով Դոմինիկյան Հանրապետությունում ընտանեկան հանգստի էր մեկնել 43-ամյա Քանյե Ուեսթի հետ։
Հիշեցնենք, որ Քիմ Քարդաշյանի ու ամուսնու հարաբերությունները սրվել էին Քանյե Ուեսթի՝ Հարավային Կարոլինա նահանգում աջակիցների հետ անցկացրած նախընտրական հանրահավաքի ժամանակ արած բազմաթիվ սկանդալային հայտարարություններից հետո։