Հղիության ընթացքում 22 կգ-ով գիրացած Սիարան վերադարձել է մարզումներին ծննդաբերությունից մեկ ամիս անց

Մեկ ամիս առաջ 34-ամյա Սիարան և նրա 31-ամյա ամուսին Ռասսել Ուիլսոնը երրորդ անգամ ծնողներ դարձան: Զույգն ունեցավ որդի, որին անվանեցին Ուին:

Հղիության ընթացքում աստղը գիրացել էր 22 կիլոգրամով, բայց արդեն պատրաստ է ակտիվորեն սկսել ազատվել ձեռք բերված ավելորդ քաշից: Իր ինստագրամյան հետևորդներին նա հայտնել է, որ արդեն վաղվանից սկսելու է մարզվել: «22 կիլոգրամ: Ծրագիրը սկսվում է վաղվանից: Չգիտեմ, թե որքանով հեշտ կլինի, հաշվի առնելով, որ այժմ երեք երեխա ունեմ: Ես շատ կաշխատեմ ինձ վրա: Առաջ, մայրիկ»,- գրել է նա: