Էլզա Պատակին` Քրիս Հեմսվորթի հետ ամուսնության մասին. «Զավեշտալի է, որ մեզ կատարյալ զույգ են համարում»

Այս տարի 44-ամյա իսպանացի դերասանուհի Էլզա Պատակին և 37-ամյա ավստրալացի դերասան Քրիս Հեմսվորթը կնշեն իրենց ամուսնության տասներորդ տարեդարձը: Շատերն այս զույգին համարում են օրինակելի, սակայն, ինչպես խոստովանել է Պատակին «Body + Soul»-ին վերջերս տված հարցազրույցում, դա այնքան էլ չի համապատասխանում նրանց իրական կյանքին:

«Զավեշտալի է, որ մարդիկ կարծում են, թե մենք կատարյալ զույգ ենք: Դա այդպես չէ: Մենք ունեցել ենք վերելքներ ու վայրէջքներ և մինչ այժմ էլ աշխատում ենք մեր հարաբերությունների վրա: Կարծում եմ, որ հարաբերությունները շարունակական աշխատանք են պահանջում, ինչն այնքան էլ հեշտ չէ»,- ասել է դերասանուհին: