34 տարեկանում մահացել է «Power Trip» խմբի վոկալիստը

Ամերիկյան «Power Trip» թրեշ-մետալ խմբի թվիթերյան էջում գրառում է տեղադրվել, որը հայտնում է, որ 34 տարեկանում կյանքից հեռաացել է խմբի վոկալիստը: Մահվան պատճառը գրառման մեջ չի նշվել:

Ռիլի Գեյլը «Power Trip» հիմնադիրն էր: Խումբը ստեղծվել է 2008 թվականին և ուներ ստուդիական երկու սկավառակ` 2013-ին թողարկված «Manifest Decimation»-ը ու 2017-ին թողարկված «Nightmare Logic»-ը: