Ինչո՞ւ են բաժանվել Վլադիմիր Պրեսնյակովն ու Քրիստինա Օրբակայտեն․ բացահայտումներ 20 տարի անց

Վլադիմիր Պրեսնյակովի առաջին կինն, ինչպես հայտնի է, Ալլա Պուգաչովայի դուստրն էր՝ Քրիստինա Օրբակայտեն։ Նրանք այդպես էլ պաշտոնապես չեն գրանցել հարաբերությունները, սակայն միասին ապրել են գրեթե տասը տարի։ Քրիստինան Վլադիմիրին որդի է պարգևել՝ Նիկիտան, սակայն որոշ ժամանակ անց նրանք բաժանվել են։ 20 տարի անց Վլադիմիր Պրեսնյակովը հայտնել է, թե ինչու է նրանք բաժանվել։

Յութուբյան «ЗАНГАЛИС&Co» ալիքին տված հարցազրույցում արտիստը խոստովանել է, որ հենց իր պատճառով է քայքայվել իր ու Քրիստինա Օրբակայտեի ամուսնությունը. նա շատ է խմել, դավաճանել Քրիստինային։ Քրիստինան երկար ժամանակ հանդուրժել է ամուսնու արարքները, սակայն արդյունքում առաջարկել է ամուսնալուծվել։ Վլադիմիրի համար կնոջ խոսքերը շոկային են դարձել։

Ամեն դեպքում, արտիստը խոստովանում է, որ Օրբակայտեից բաժանվելուց հետո այդ ապրումներն օգնել են իրեն։ «Ես սոցիոպատիա ունեի, կարծում էի՝ ինձ անընդհատ հետապնդում են։ Սակայն այդ սթրեսից հետո ամեն ինչ պարզապես կորավ։ Ես շնորհակալ եմ այդ ցնցմանը՝ սիրելիից՝ Քրիստինայից բաժանմանը»,- հայտնել է երգիչը։

Վլադմիրը խոստովանել է, որ շատ ապրումներ է ունեցել։ Ցավը լռեցնելու համար նա սկսել է արկածներ որոնել։ «Ես ոչ թե չէի ցանկանում ապրել, այլ տհաճությունների էի ձգտում։ Եթե ես անցնում էի լցակայանի կողքով ու ինչ-որ վեճ տեսնում, պարտադիր կանգնեցնում էի մեքենան ու գնում այնտեղ,- հիշել է արտիստը, որը սկսել է վիշտը խեղդել ալկոհոլով։ – Ես գիտեմ, թե որտեղ է դժոխքը և ինչ տեսք ունի»: