Ինչպե՞ս է տոնել իր 50-ամյակը Կլաուդիա Շիֆերը

Դժվար է հավատալ, բայց օրերս Կլաուդիա Շիֆերը դարձավ 50 տարեկան: 90-ականների աստղն ու սուպերմոդելն արդեն Instagram-ում ցույց է տվել հետևորդներին, թե ինչպես է նշել ծննդյան օրը։ Շիֆերը տեսանյութ է հրապարակել, որում փչում էմեմրը տոնական տորթի վրա։
«Ես այնքան երջանիկ եմ, որ դառնում եմ 50 տարեկան, և ես երբեք այսքան վստահ ու երջանիկ չեմ զգացել ինձ իմ կյանքում»,- տեսանյութին կից գրել է գեղեցկուհին։
Ի դեպ, տոնի կապակցությամբ մոդելը հագել է Balmain-ի կատարյալ կապույտ զգեստը, որը դեռևս 2016 թվականին ապրանքանիշը ստեղծել է հատուկ նրա համար:

Հիշեցնենք, որ օրեր առաջ հայտնի դարձավ, որ Կլաուդիա Շիֆերը պատրաստվում է իր առաջին ցուցահանդեսին՝ «Fashion-1990-ականների լուսանկարներ» խորագրով:
Այս ցուցահանդեսը նա որակել է իր անձնական ճանապարհորդությունը՝ նորաձևության աշխարհ: Ցուցադրվող լուսանկարների հավաքածուն Շիֆերը կհամալրի նաև իր անձնական արխիվից նմուշներով, իր լուսանկարներով, որոնք արվել են նորաձևության աշխարհի տարբեր ամսագրերի համար:
Այդպիսով էքսպոզիցիան բաղկացած կլինի 120 ցուցանմուշներից՝ կապված 1990-ականների դիզայներների, լուսանկարիչների, խմբագիրների և ֆոտոմոդելների հետ: