Լյուբով Ուսպենսկայայի դուստրն ամբողջությամբ մերկ լուսանկար է հրապարակել` ի պաշտպանություն Թրամփի

Լյուբով Ուսպենսակայայի դուստրը`  Տատյանա Պլաքսինայի անունը վերջին ժամանակներում բավականին հաճախ է հայտնվում սկանդալների կենտրոնում: Ժամեր առաջ Տատյանան ամբողջությամբ մերկ լուսանկար է հրապարակել` շոկի ենթարկելով երկրպագուներին:
«Ձեզ հաղթանակ է սպասվում, պարոն նախագահ»,-գրել է Պլակսինան և նշել Դոնալդ Թրամփի էջը:

Նշենք, որ արդեն մի քանի ամիս է, ինչ քննարկվում է «Звезды сошлись» հեռուստաշոուի ընթացքում Պլաքսինայի սկանդալային հայտարարությունը:
Լյուբով Ուսպենսկայայի դուստրը խոստովանել էր, որ մայրն իր նկատմամբ բռնություն է կիրառել:
«Նա վերցնում էր բանալին, կողպում դուռն ու սկսում էր ինձ խեղդել»,- պատմել էր աղջիկը: