Ո՞ւմ հետ է Թինա Կունակին անցկացրել ամառվա վերջին հանգստյան օրերը․ Վենսան Կասելը չի՞ խանդում

Չնայած պանդեմիային, այս ամառ Վենսանի 23-ամյա կինը ՝ Թինա Կունակին, կարողացել է բավականին ճանապարհորդել։
Մոդելը եղել է Փարիզից ոչ հեռու, հանգստացել է Հունաստանում և նշել է ամռան ավարտը իտալական Կապրի կղզում: Այնտեղ աստղը եկել է մասնակցելու UNICEF x Luisaviaroma բարեգործական ընթրիքին, որը, չնայած աշխարհում բարդ համաճարակաբանական իրադրությանը, այնուամենայնիվ, տեղի է ունեցել:
Կապրի Կունակին ժամանել է հանդիսավոր միջոցառումից մի քանի օր առաջ։

Իհարկե, գեղատեսիլ կղզում հանգստանալու հնարավորությունը չօգտագործելը պարզապես աններելի կլիներ: Այնպես որ, նախքան միջոցառման մեկնարկը, Թինան իր ընկերների հետ գնացել է ուսումնասիրելու տեղական քարանձավները։
Հանգստանում էր Կունակին լուսանկարիչ Վիկտոր Սանտյագոյի ընկերակցությամբ, որի հետ նրանք նաև շրջել են զբոսանավով։