«Ծեծել են, փորձել են խեղդել». Փերիս Հիլթոնը պատմել է նախկին զուգընկերների կողմից բռնության ենթարկվելու մասին

Ամերիկացի դերասանուհի և երգչուհի Փերիս Հիլթոնը պատմել է նախկին զուգընկերների կողմից բռնության ենթարկվելու մասին, գրում է People հրատարակությունը։

«Սա Փերիսն է» (This Is Paris) վավերագրական ֆիլմում դերասանուհին խոստովանել է, որ հարաբերություններ է ունեցել հինգ տարբեր տղամարդկանց հետ, որոնք ծաղրել են իրեն։

«Ծեծել են, փորձել են խեղդել։ Հաշտվել եմ այնպիսի բաների հետ, որոնց հետ չպետք է հաշտվեի»,- պատմել է Հիլթոնը և հավելել, որ նման գործողությունները սիրո դրսևորում է համարել՝ կարծելով, թե այդ տղաները լավ մարդիկ են:

Աստղային շիկահերի խոսքով՝ իր նկատմամբ ծաղրին նա սկսել է հարմարվել դեռ դպրոց-ինտերնատից, որտեղ դաստիարակներն իր նկատմամբ հաճախ են ֆիզիկական և հոգեբանական բռնություն կիրառել։

Սակայն ունեցած փորձը, ինչպես Հիլթոնն է նշել, նրան չի խանգարել գտնել իր սիրուն՝ ձեռնարկատեր Քարթեր Ռեումին։

«Նրա հետ ես ինձ լիարժեք անվտանգության մեջ են զգում։ Շատ բան եմ սովորել ու կարողացել եմ գտնել տղամարդու, որը կատարյալ կերպով համապատասխանում է ինձ»,- նշել է Հիլթոնը։