«Տղես դարձավ 2 ամսական: Հեքիաթս»․ Միհրան Ծառուկյանը նոր լուսանկար է հրապարակել

Երգիչ, դերասան Միհրան Ծառուկյանն Instagram-ում հրապարակել է իր և դերասանուհի Արփի Գաբրիելյանի որդու` Ռոբերտի լուսանկարը:
Երգիչը հայտնել է, որ լրացել է փոքրիկի 2 ամիսը։
«Տղես դարձավ 2 ամսական: Հեքիաթս»,- գրել է Ծառուկյանը:
Հիշեցնենք՝ երգիչ, դերասան Միհրան Ծառուկյանն ու դերասանուհի Արփի Գաբրիելյանն ամուսնացան 2019 թվականի դեկտեմբերի 14-ին: Հարսանիքին ներկա էին միայն զույգի մտերիմները։ 2020թ–ի հուլիսին լույս աշխարհ եկավ նրանց առաջնեկը։