Ո՞վ է Ջոնի Դեփի նոր սիրեցյալը․ մանրամասներ

Հոլիվուդյան հայտնի դերասան Ջոնի Դեպը սկսել է հանդիպել 33-ամյա գերմանացի մոդել Սոֆի Հերմանի հետ։ Daily Mail-ը նշում է, որ զույգին նկատել են Լոնդոնի հյուրանոցներից մեկում, որտեղ էլ հիմա ապրում է Դեփի նոր սիրելին։ Պարբերականի անանուն աղբյուրների համաձայն՝ Դեփն ու Հերմանը ծանոթացել են դեռ այս տարվա սկզբին։

«Առաջին քայլն արել էր Հերմանը․ նա իր հեռախոսաամարը գրել էր թղթի կտորի վրա ու թողել Դեփի կիթառի մեջ, իսկ դերասանը նրան զանգահարել է, ինչից հետո զույգը երկար ժամանակ շփվել է հեռախոսով։ Նրանց դուր էր գալիս այդ շփումը»,- պարբերականին հայտնել է ինսայդերը։