Դերասան Ժերար Դեպարդյեն ուղղափառություն է ընդունել

Ֆրանսիացի հայտնի դերասան Ժերար Դեպարդյեն դեռ 2013թ․-ի հունվարին Ռուսաստանի քաղաքացիություն է ստացել։ Այժմ էլ հայտնի ֆրանսիացին մեկ այլ որոշիչ քայլի է դիմել․ նա Փարիզի պատմական կենտրոնում գտնվող Սուրբ Ալեքսանդր Նևսկու տաճարում ուղղափառություն է ընդունել։

«Մեր եկեղեցում ուրբաթ երեկոյան տեղի է ունեցել Ժերար Դեպարդյեի մկրտությունը։ Դա անսպասելի իրադարձություն էր, բայց շատ հաճելի։ Ներկա են եղել արտիստի մտերմ ընկերները», – ֆրանսիական լրատվամիջոցներին հայտնել է տաճարի հոգևորականներից մեկը, բայց նշել, որ չի կարող նշել այն անունը, որը Դեպարդյեն ստացել է մկրտության ժամանակ և ընդգծել, որ դեռ պատրաստ չէ արարողության մասին այլ մանրամասներ հայտնել: