Մոնրեալում բացվել է Կոմիտասի արձանը

Կանադայի մեծությամբ երկրորդ Մոնրեալ քաղաքում տեղադրվել է Կոմիտաս վարդապետի արձանը։
Այս մասին գրառմամբ տեղեկացրել է ՀՅԴ Հայ դատի Կանադային հանձնախումբը։
Արձանի հեղինակը Մկրտիչ Տարաքչյանն է։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի դարձավ՝ վանդալները Փարիզում պղծել էին հայ մեծանուն կոմպոզիտոր Կոմիտասի հուշարձանը։ Այս մասին Facebook-ի իր էջում օգոստոսի 31-ին գրել էր օգտատեր Անժելա Կժդրյանը։
«Վանդալիզմը կորոնավիրուսի օրերին… Փարիզում Հայոց ցեղասպանությունը խորհրդանշող` Կոմիտասի արձանի վրա գրել են՝ «Կեղծիք է»»,-գրել է նա՝ տեղադրելով լուսանկար: