Վարդանյան եղբայրները ապշեցրել են հանդիսատեսին և անցել «Զարմանալի մարդիկ» նախագծի եզրափակիչ փուլ

Գևորգ և Անդրանիկ Վարդանյանները դարձել են «Ռոսիա» հեռուստաալիքով հեռարձակվող «Զարմանալի մարդիկ» հայտնի շոուի առաջին թողարկման հաղթող և անցել հինգերորդ եթերաշրջանի եզրափակիչ։
Եղբայրները թրերով տպավորիչ համար են ներկայացրել, որը հավասարակշռությունը պահելու բացառիկ օրինակ է։
Շոուի ընթացքում ընդհանուր առմամբ 8 համար է ներկայացվել։ Վարդանյան եղբայրները  հանդիսատեսի քվեարկության ընթացքում լավագույն արդյունքն են ցուցաբերել` հավաքելով 21 տոկոս։